ԼՂՀ նախագահի պատվին Գլենդեյլում կազմակերպվել է ընդունելություն

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի պատվին Գլենդեյլ քաղաքում բարերար Հակոբ Բաղդասարյանի առանձնատանը կազմակերպվել է ընդունելություն, որին ներկա են եղել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչները:

Նախագահը բարձր է գնահատել Ամերիկայի մեր հայրենակիցների դերը Արցախին սատարելու գործում` այն համարելով հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր խթաններից մեկը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---