ԼՂՀ Ազգային ժողովը կոչ է անում արժանի մասնակցություն ունենալ համազգային դրամահավաքին

ԼՂՀ Ազգային ժողովը կոչ է անում արժանի մասնակցություն ունենալ համազգային դրամահավաքին

PanARMENIAN.Net - ԼՂՀ Ազգային ժողովը նոյեմբերի 25-ի լիագումար նիստում պատգամավորական խումբ-խմբակցությունների անունից ընդունել է համայն հայությանն ուղղված Դիմում` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից այդ օրն անցկացվող հեռուստամարաթոնի կապակցությամբ: Դիմումի մեջ մասնավորապես ասվում է.« Այսօր մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: Մինչ այդ Ռուսաստանում եւ Եվրոպայում անցկացվել են հանգանակություններ: Այդ ամենն արվում է ի շահ Արցախի, Հայաստանի եւ հայ ժողովրդի»:

«Մեր ուժը մեր միասնականությունն է: Եւ դա կարող ենք եւս մեկ անգամ ապացուցել` միանալով համազգային դրամահավաքին, որից գոյացած միջոցները կուղղվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում սոցիալական հրատապ խնդիրների լուծմանը:

Այս օրերին Միացյալ Նահանգներում գտնվող ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ամերիկահայ քաղաքական, հասարակական եւ գործարար շրջանակների հանրաճանաչ դեմքերի, հանրության ներկայացուցիչների հետ, քննարկել հեռուստամարաթոնի կարեւորության եւ դրա անցկացման հետ կապված հարցեր:

Կոչ ենք անում բոլորին` արժանի մասնակցություն ունենալ համազգային միջոցառմանը` ի բարօրություն մեր ժողովրդի, հանուն մեր նվիրական իղձերի իրականացման»,-ասվում է դիմումի մեջ, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---