Հայաստանի կառավարությունը կանոնակարգում է դեղերի արտադրության ոլորտը

Հայաստանի կառավարությունը կանոնակարգում է դեղերի արտադրության ոլորտը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Դեղերի արտադրության ոլորտը կանոնակարգելու նպատակով կառավարությունը հաստատել է դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները։ Սահմանվել է, որ արտադրական գործունեության հավաստագիրը տրվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման լիցենզիա և դեղերի պատշաճ արտադրական գործունեության վերաբերյալ հավաստագրեր տրամադրելու իրավասություն տվող միջազգային համապատասխան հավատարմագիր ունեցող կազմակերպության կողմից։

ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ներկայացնել ժամանակացույց` դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները Հայաստանի Հանրապետությունում ներդնելու և դեղերի շրջանառության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ, միջոցներ ձեռնարկել ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն միջազգայնորեն ընդունված եղանակներով միջազգային կառույցներում հավատարմագրելու համար։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2011թ. հունվարի 1-ից։ Դեղերի արտադրության լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են իրենց գործունեությունը սույն որոշման պահանջներին համապատասխանեցնել մինչև 2012թ. հունվարի 1-ը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---