Բեռնար Ֆասիեն խորհուրդ է տալիս պատրաստվել Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովին

Բեռնար Ֆասիեն խորհուրդ է տալիս պատրաստվել Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - «Աստանայում ԵԱՀԿ պետությունների ղեկավարների հանդիպումը շատ կարևոր է, ուստի դրան պետք է լրջորեն պատրաստվել»,- Բաքվում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Ընդ որում, նա հիշեցրել է, որ միջնորդները ժամանել են Մոսկվայից, որտեղ երեկ հանդիպում ունեցան Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: «Այսօր մենք կհանդիպենք Ադրբեջանի նախագահի հետ, իսկ վաղը կմեկնենք Երևան: Եթե հիշում եք, անցյալ տարի Աթենքում միջնորդ պետությունների ղեկավարները շատ բովանդակալից հայտարարություն ստորագրեցին: Այս տարի տեղի կունենա ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, որը շատ կարևոր է, այդ իսկ պատճառով դրան պետք է լրջորեն պատրաստվել»,- նշել է նա, հաղորդում է ԱՊԱ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---