Առաջին անգամ Հայաստանում հրատարակվել է ֆենտեզի ժանրի գիրք29 նոյեմբերի 2010 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Առաջին անգամ Հայաստանում հրատարակվել է ֆենտեզի ժանրի գիրք «Ֆիա» անվանումով: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում գրքի հեղինակ Անինան (Անի Հովհաննիսյան) նշել է, որ ֆենտեզի ժանրը առավելապես հոգեհարազատ է իրեն: «Կարող եմ ասել, որ ինձ հենց այս ժանրում եմ տեսնում»: Դեռևս գիրքը միայն հայերեն է հրտարակվել, սակայն, ըստ հեղինակի, այն անպայման կթարգմանվի նաև ռուսերեն ու անգլերեն: Անինան ձեռնպահ է մնացել բովանդակությունը համառոտ ներկայացնելուց, սակայն, նշել է, որ «Ֆիան» Երկիր մոլորակում և մեկ այլ մոլորակում, որը պետք է դրախտ դառնար, կյանքի մասին է: Գրքին հավելվում է նաև խտասկավառակ, որը ձայնագրել է DJ Սերժոն՝ դա «տրանս» ոճի երաժշտություն է: «Քանի որ երաժշտությունը շատ հոգեհարազատ է ինձ, ես ինքնս երգերի բառեր եմ գրում հայ երգիչ-երգչուհիներից շատերի համար, ես մտածեցի, որ իմ գիրքն անպայման երաժշտական ուղեկցություն պետք է ունենա: Իսկ էլեկտրոնային երաժշտությունը առավել ճշգրտությամբ կարողացավ արտահայտել գրքի տրամադրությունը»,-ասել է Անինան: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել «Բյուրոկրատ» գրախանութում: Ուշագրավ Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի | ԱՄՆ Պետդեպը վիզային սահմանափակումներ է սահմանել Վրաստանի ավելի քան 60 անձի և նրանց ընտանիքների դեմ Նշված անձինք մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության խարխլմանը Վերին Լարսը սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը որոշ ժամերի չի աշխատի Մյուս բոլոր ժամերին ռուսական և վրացական անցակետերը կաշխատեն բնականոն ռեժիմով ՀՀ ՄԻՊ ինստիտուտը դասվել է սպառնալիքների ենթակա հաստատությունների թվին Զեկույցն անդրադառնում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների միջավայրի վրա ազդող մարտահրավերներին ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի շախմատի կանանց ընտրանին առաջին պարտությունն է կրել |