Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերահրատարակել է «Երիտթուրքերը և ճշմարտությունն Ադանայի ողջակիզման մասին» գիրքը30 նոյեմբերի 2010 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական աջակցությամբ վերահրատարակվել է դիվանագետ Ֆերիման Դաքետի Ադանայի կոտորածին նվիրված գիրքը: Գրքի առաջին հրատարկությունը, որը կոչվում էր «Երիտթուրքերն իշխանության գլուխ և Հոլոքոսթը Ադանայում», լույս է տեսել Լոնդոնում 1913թ.: «Մեզ համար չափազանց կարևոր է թանգարանի համալրումը նոր բացառիկ նյութերով ու ցուցանմուշներով, որոնք նպաստում են մեր գիտելիքների հարստացմանը, ամրապնդում են մեր դիրքերը Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարում: Մենք երախտապարտ ենք Ռալֆ Յիրիկյանին, որն ամեն կերպ աջակցում է թանգարանին»,-ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ լրագրողներին ներկայացնելով վերահրատարակված գիրքը: Իր հերթին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարեց. «Ես մեկն եմ Ադանայի շառավիղներից, ում կյանքի նպատակներից մեկն էլ մեր ինքնությունը սիրելու և այդ սերը գործով ապացուցելու առաքելությունն է: Մենք պարտավորություն ունենք մեր նախնիների, ինքներս մեր և մեր երեխաների հանդեպ՝ շարունակել մնալ մեր երկրում և զարգացնել այն»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա |