Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը փորձում է արդարացնել Ալիևի խայտառակությունը` հայտնելով, թե ԱՄՆ պետքարտուղարության բացահայտած փաստաթղթերը «սադրանք է»30 նոյեմբերի 2010 - 20:45 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը մեկնաբանել է WikiLeaks ինտերնետ-կայքի տարածած` ԱՄՆ պետքարտուղարության ավելի քան 250 հազար նամակների տեղեկատվությունը` հիմնականում աշխարհի տարբեր երկրներում ամերիկյան դիվանագետների ծառայողական և գաղտնի գրություններ, որոնց թվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտահայտությունները Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Հայաստանի ղեկավարությունների վերաբերյալ: Ինչպես ասվում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հայտարարության մեջ, «կայքում Իլհամ Ալիևին վերագրվող մտքերն ու դատապարտումները բոլորովին չեն արտացոլում իրականությունն ու բացարձակ անհիմն են»: Մամլո ծառայությունը նաև պնդում է, որ այդ նյութերը կոծկված «սադրանք է», որը նպատակ է հետապնդում վատթարացնել Ադրբեջանի հարաբերությունները հարևան պետությունների հետ, անվստահություն ստեղծել պետությունների ղեկավարների միջև: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ալիևի բառապաշարում «բացակայում են կայքում տեղ գտած ժարգոնային արտահայտությունները, և Ադրբեջանի նախագահը հակված չէ կտրուկ և զգացմունքային գնահատականներ տալ»: Մասնավորապես Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը նշում է, որ «Բաքուն երբեք չի միջամտել հարևան պետությունների ներքին քաղաքականության խնդիրներին և միշտ թափանցիկ քաղաքականություն է վարել, որը ծառայել է տարածաշրջանի պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունների սատարմանն ու զարգացմանը», հաղորդում է 1news.az-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին |