Դեկտեմբերի 27-28-ին տեղի կունենան ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններ![]() 2 դեկտեմբերի 2010 - 21:21 AMT PanARMENIAN.Net - 84 գիտնականներ կմասնակցեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններին: Ընտրությունները տեղի կունենան 2010թ. դեկտեմբերի 27-28-ին՝ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի ընթացքում: Այս մասին դեկտեմբերի 2-ին հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը մամուլի ասուլիսի ընթացքում: Ակադեմիկոսների 6 թափուր տեղերի համար հայտ են ներկայացրել 11 գիտնականներ, իսկ թղթակից անդամների 22 թափուր տեղերի համար՝ 73 գիտնականներ: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել ինչպես ժամկետների պահպանման, այնպես էլ ակադեմիայի կորուստների առումով: 2003 թվականից կյանքից հեռացել են 40 ակադեմիկոսներ եւ թղթակից անդամներ, սակայն ընտրություններն ավելի շուտ չեն անցկացվել, քանի որ 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամի պատճառով պետական բյուջեից անհրաժեշտ միջոցներ չեն տրամադրվել ակադեմիկոսների եւ թղթակից անդամների պատվովճարների համար: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց հիմնական պահանջները, որոնք ներկայացվում են առաջադրված թեկնածուներին: Բացի խոշոր գիտական ձեռքբերումներից ուշադրություն է դարձվում նրանց գիտական աշխատությունների համապատասխանությանը այն առաջնահերթություններին, որոնք անհրաժեշտ է զարգացնել մեր երկրում, ինչպես նաեւ կրթության ոլորտում նրանց վաստակին, հաղորդում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |