Մոսկվայում ստորագրվեց ԱՊՀ ռազմական համագործակցության հայեցակարգի նախագիծը 3 դեկտեմբերի 2010 - 17:23 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը Մոսկվայում ստորագրեցին Համագործակցության շրջանակներում ռազմական համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագրերի նախագծային փաթեթը: Այդ մասին հաղորդեց ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության մամլո քարտուղար, 1-ին կարգի կապիտան Միխայիլ Սեվաստյանովը: ՌԴ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը նշեց նաև, որ ԱՊՀ երկրների ղեկավարների առաջիկա գագաթնաժողովում կընդունվի մինչև 2015թ. ռազմական համագործակցության հայեցակարգը: Բացի դրանից, հավանության են արժանացել Համագործակցության պետությունների զինված ուժերի տոպոգեոդեզիկ ապահովման և նավիգացման, ԱՊՀ երկրների զինված ուժերի հիդրոօդերևութաբանական (օդերևութաբանական) ծառայությունների փոխգործակցության, արխիվային տեղեկատվության փոխանակման և օգտագործման ոլորտում Համագործակցության պետությունների պաշտպանության նախարարությունների համագործակցության հարցերի վերաբերյալ փաստաթղթեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ԱՊՀ երկրների ԶՈւ Շտաբերի պետերի կոմիտեի նիստի աշխատանքներին մասնակցում է նաև Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար |