Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը կմրցի Մալթայի, Վրաստանի և Ֆարերյան կղզիների հետ

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը կմրցի Մալթայի, Վրաստանի և Ֆարերյան կղզիների հետ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2013թ. կանանց Եվրոպայի առաջնության նախնական փուլի վիճակահանությունը: Ութ թիմ բաժանվեցին երկու խմբի: Այդ թիմերի թվում է նաև Հայաստանի հավաքականը, որը ուժերը կչափի Մալթայի, Ֆարերյան կղզիների և Վրաստանի ընտրանիների հետ: Մրցաշարը կանցկացվի 2011թ. մարտի 3-ից 8-ը` Մալթայում: Հաջորդ փուլ դուրս կգան միայն խմբերի հաղթողները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---