Կայացել է 1 մլրդ դրամ ծավալով ՊԿՊ-ների տեղաբաշխման աճուրդ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5205C111 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, աճուրդին մասնակցել են 9 դիլեր և գանձապետական պահառուն:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 461 մլն 982 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 361 մլն 982 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 912 105 141 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.5306% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.2000%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---