Հայաստանի առևտրային բանկերի վարկային հատկացումների ծավալը հոկտեմբերի ավարտին կազմել է 883,9 մլրդ դրամ 7 դեկտեմբերի 2010 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առևտրային բանկերի վարկային հատկացումների ծավալը հոկտեմբերի ավարտին կազմել է 883,9 մլրդ դրամ, սեպտեմբերի համեմատ ավելանալով 3,1 տոկոսով կամ 26,9 մլրդ դրամով: Ինչպես ասվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատուի մեջ, ընդհանուր գումարից 841,4 մլրդ դրամը հատկացվել է երկրի ռեզիդենտներին, իսկ 42,5 մլրդ՝ ոչ ռեզիդենտներին: Բացի այդ, վարկային միջոցների 42,9 տոկոսը հատկացվել է դրամով, իսկ 57,1 տոկոսը՝ արտարժույթով: Ընդ որում, հատկացված վարկերի ամենամեծ ծավալը բաժին է ընկնում արդյունաբերության ոլորտին՝ 182,7 մլրդ դրամ և առևտրի՝ 178,4 մլրդ դրամ: Սպառողական վարկերը կազմել են 150,4 մլրդ դրամ, հիփոթեքային վարկերը՝ 85,1 մլրդ դրամ, շինարարության ոլորտում՝ 68 մլրդ դրամ: Բացի այդ, գյուղատնտեսական վարկերի ծավալը հոկտեմբերի վերջում կազմել է 48 մլրդ դրամ, սպասարկման ոլորտում՝ 37,6 մլրդ դրամ, տրանսպորտի ու կապի ոլորտում՝ 25,5 մլրդ դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» |