Ամերիաբանկը բացառիկ պայմաններ է ստեղծում իր պրեմիում հաճախորդների համար 8 դեկտեմբերի 2010 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նոր սրահ է բացել պրեմիում հաճախորդների համար: Նրանց համար ստեղծված են առանձնահատուկ պայմաններ, որոնք հնարավորություն են ընձեռում ազատ տնօրինել ժամանակը, օպտիմալացնել ռեսուրսների օգտագործումը, ստանալ անհատականացված մոտեցում, մշտապես իրազեկ լինել Բանկի նորամուծություններին, կարևոր իրադարձություններին, Բանկի ծառայությունների ֆորումներին, սեմինարներին և շնորհանդեսներին, ինչպես նաև մասնակցություն ունենալ Բանկի կողմից կազմակերպվող կամ ֆինանսավորվող բոլոր միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում Ամերիաբանկի պրեմիում հաճախորդը կարող է սպասարկվել բանկային օրվա ավարտից հետո կամ անմիջականորեն իր գրասենյակում: Ինչպես հայտնել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, պրեմիում հաճախորդների համար մշակվել են մի շարք արտոնություններ և հատուկ սակագներ` Բանկի և գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների համար: Հանեսյանը հայտնել է նաև, որ ֆիզիկական անձանց թվում են շուրջ 100 մարդ, իրավաբանական անձանց թիվը հասնում է 120-ի: «Ամերիա Պրեմիում» սպասարկման փաթեթը կոչված է ընդգծելու հաճախորդի Պրեմիում կարգավիճակը Ամերիաբանկում և Ամերիա խմբի գործընկեր կազմակերպություններում: Փաթեթը ներառում է բարձրակարգ սպասարկում «Ամերիա Պրեմիում» սրահում, «Ամերիա Պրեմիում» քարտ, ծառայությունների և սակագների Պրեմիում փաթեթ: Պրեմիում սրահը նախագծվել է առանձնահատուկ հարմարավետություն ապահովելու նպատակով: Երկու սահմանափակ հասանելիությամբ մուտքերը հնարավորություն են ընձեռում առանձնանալ Բանկի ընդհանուր սպասարկման սրահից և միևնույն վայրում համատեղել սպասարկումը և Ամերիա խմբի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումները: Պրեմիում հաճախորդները կարող են տեղում ստանալ մանրամասն խորհրդատվություն բոլոր բանկային ծառայությունների վերաբերյալ և իրականացնել ցանկացած բանկային գործառնություն, ներառյալ կանխիկով գործարքները: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |