Արցախի Հանրապետության նախագահը ներում է շնորհվել 20 դատապարտյալի

Արցախի Հանրապետության նախագահը ներում է շնորհվել 20 դատապարտյալի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին:

Համաձայն նախագահի հրամանագրի՝ ներում է շնորհվել 20 դատապարտյալի: Մասամբ ներում է շնորհվել 22 հոգու:

Մերժվել է ներում շնորհել 103 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը, հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---