Վահրամ Ներսիսյանց. Համահայկական բանկի գլխավոր նպատակը կլինի արտահանման խթանումը

Վահրամ Ներսիսյանց. Համահայկական բանկի գլխավոր նպատակը կլինի արտահանման խթանումը

PanARMENIAN.Net - Այսօր կառավարությունում ստորագրվել է աշխատանքային պայմանագիր` Վահրամ Ներսիսյանցին «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն նշանակելու վերաբերյալ: Աշխատանքային պայմանագիրն ստորագրել են ՀՀ վարչապետ, «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը և ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը:

Պայմանագրի ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսում Վահրամ Ներսիսյանցը պարզաբանումներ է տվել Համահայկական բանկի գործունեության և նպատակների վերաբերյալ: Նա նշել է, որ Համահայկական բանկ առևտրային բանկ չէ և նախատեսում է երկարաժամկետ ներդրումներ արտահանումը և ներկրումը խթանող կազմակերպություններում, որոնք ապահովելու են մրցունակություն համաշխարհային շուկայում: Ներսիսյանցի խոսքով, բանկի հետագա ծրագրերում նախատեսվում է վարկերի և ներդրումների ձևով կիրառել նաև Սփյուռքում: Վահրամ Ներսիսյանցը նշել է, որ «Համահայկական բանկի կանոնադրական կապիտալը 100 մլն դոլար է, որից 20 մլն տրամադրվել է պետության կողմից, իսկ մնացածը մենք կլրացնենք միջազգային ֆինանսական կազմակերպություններից կամ այլ մասնավոր աղբյուրներից»: Բանկի գործունեության առաջնահերթություններից կլինեն տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկական, կրթական և զբոսաշրջային ոլորտները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---