Էդուարդ Փոլադով. Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները մշտական վախի մեջ են ապրում

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները մշտական վախի մեջ են ապրում և երկրի իշխանությունների մշտական ճնշման տակ են»,-դեկտեմբերի 10-ին Երևանում հայտարարել է Ադրբեջանից քաղաքական, կրոնական և ազգային խմբերի փախստականների լիազոր ներկայացուցիչների խորհրդի քարտուղար Էդուարդ Փոլադովը:

Ըստ նրա, ադրբեջանցիներն «այսօր յուրացրել են այն ազգությունը, որը նրանց Ստալինն է տվել»: «Ադրբեջանցի ազգ գոյություն չունի, այդ ազգությունը Ստալինը ստեղծեց անցյալ դարի 30-ականներին : Այդ տարածքում բնակվում էին բազմաթիվ էթնիկ խմբեր՝ թալիշներ, քրդեր, պարսիկներ, թուրքեր, որոնց տվեցին ադրբեջանական անձնագիր: Նրանց մեծ մասը ուրախ կլինի ձերբազատվել դրանից, սակայն այդ ազգային փոքրամասնությունները վախեցած են, քանի որ սեփական աչքերով են տեսել պետականաստեղծ մի ողջ ժողովրդի՝ հայերի ոչնչացումը»,-ասել է Փոլադովը:

Նա ասել է, որ անհասկանալի է, թե ինչու 1988-90թթ. հայերի ցեղասպանությունը սկսեցին ղարաբաղյան հակամարտություն կոչել, հավելելով. «Բնականաբար, այդ ամենը տեսնելով Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները մշտական վախի մեջ են ապրում, առավել ևս որ միջազգային պայմանագրերն ու արձանագրություններն այդ երկրում չեն գործում»,-ասել է Փոլադովը:

Եվրոպացիներն ադրբեջանցիներին որպես ազգ չեն ընկալում, այլ ընկալում են որպես նավթի գործոն

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---