Կոսովոյում մեկնարկեցին անկախության հռչակումից հետո առաջին խորհրդարանական ընտրությունները

Կոսովոյում մեկնարկեցին անկախության հռչակումից հետո առաջին խորհրդարանական ընտրությունները

PanARMENIAN.Net - Կոսովոյում մեկնարկեցին 2008 թվականին անկախության հռչակումից հետո առաջին խորհրդարանական ընտրությունները: Երկրում 2280 ընտրատեղամաս է բացվել քվեարկության համար: Կոսովյան ընտրողները պետք է ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև տեղաբաշխեն 120 խորհրդարանական տեղ: Ընդհանուր առմամբ ընտրություններին կարող են մասնակցել 1,6 միլիոն մարդ: Քանի որ Սերբիան չի ճանաչել շրջանի անկախությունը, սպասվում է, որ սերբերը կբոյկոտեն ընտրությունները:

Խորհրդարանական մեծամասնության համար մրցակցությունը կծավալվի Կոսովոյի վարչապետ Խաշիմ Տաչիի գլխավորած Դեմոկրատական կուսակցության և Պրիշտինայի քաղաքապետ Իսա Մուստաֆայի գլխավորած Դեմոկրատական լիգայի միջև: Հասարակության շրջանում անցկացված հարցումների համաձայն, Տաչիի կուսակցությունը մի քանի տոկոսի տարբերությամբ առջևում է:

2011 փետրվարին երկրում տեղի կունենան նախագահական ընտրություններ, հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով France Press-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---