Լեռնային Ղարաբաղի մասին ադրբեջանական բանաձևի քննարկումը ՄԱԿ-ում հետաձգվել է

Լեռնային Ղարաբաղի մասին ադրբեջանական բանաձևի քննարկումը ՄԱԿ-ում հետաձգվել է

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի օկուպացված տարածքներում տիրող վիճակի մասին» բանաձևի նախագծի քննարկումը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում կրկին հետաձգվել է: Ինչպես ասվում է ՄԱԿ-ի կայքում, այդ հարցի քննարկման ամսաթիվը հայտնի կդառնա ավելի ուշ:

Հարցի քննարկումը, որն ընդգրկված էր ՄԱԿ-ի ԳՎ 65-րդ նստաշրջանի օրակարգում , պետք է տեղի ունենար դեկտեմբերի 13-ին: Հետաձգվել է նաև «Սառեցված հակամարտությունները ՎՈՒԱՄ տարածքում և դրանց հետևանքները միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման համար» բանաձևի նախագծի քննարկումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---