WikiLeaks. Հռոմի պապը դեմ էր Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին13 դեկտեմբերի 2010 - 14:19 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks կայքի կողմից հրատարակված վերջին փաստաթղթերում ասվում է, որ Հռոմի պապ Բենեդիկտ XVI-ը հանդես է եկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ: Փաստաթղթերում նշվում է, որ Յոզեֆ Ալոիս Ռատցինգերը միշտ դեմ է եղել մահմեդական երկրների անդամակցությանը Եվրամիությանը, այն ժամանակ, երբ Վատիկանը անաչառ դիրքորոշում է զբաղեցրել այս հարցում: Իր հերթին, Վատիկանի ներկայացուցիչները հայտարարել են ամերիկյան դիվանագետներին, որ դա Ռատցինգերի անձնական կարծիքն է, որը չի արտացոլում Վատիկանի պաշտոնական դիրքորոշումը: Հաղորդելով այդ մասին` բրիտանական The Guardian-ը հիշեցնում է, որ 2006-ին, երբ Ռատցինգերն ընտրվել է Հռոմի պապ, նրա հայացքները փոխվել են: «Դրա մասին վկայում են Բենեդիկտ XVI-ի խոսքերը, որն ամերիկյան դիվանագետներին հայտարարել է այն մասին, որ «Վատիկանը պատրաստ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, դրա համար այն պետք է համապատասխանի Կոպենհագենյան չափանիշներին»,- ընդգծում է The Guardian-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |