Մարատ Ատովմյան. Հայաստանն աղքատ երկիր չէ, բայց նա սոցիալական կառավարման աղքատ համակարգ ունի

PanARMENIAN.Net - Հայաստանն աղքատ երկիր չէ, նա աղքատ և անարդյունավետ սոցիալական կառավարման համակարգ ունի, կարծում է Երևանում Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի (ՇՊԱԿ) գրասենյակի ղեկավար Մարատ Ատովմյանը: Նա նշել է, որ կենտրոնը կոնկրետ առաջարկներ է ներկայացրել Հայաստանի 4 զգայուն ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար. սոցիալական ծառայությունների տրամադրում, դատական ակտերի կատարում, քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակ, թոշակների հաշվարկ: «Այդ բարեփոխումները պահանջում են մեխանիզմների պարզեցում նշված ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար: Օրինակ, քաղաքացիներից դրամաշորթության դեպքերը նվազեցնելու համար քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոնները և սոցիալական ծառայությունները պետք է գրասենյակների տեսանելի վայրերում ցուցադրեն իրենց կողմից մատուցվող ծառայությունների գները»,- ասել է Ատովմյանը: Այլ բարեփոխումները վերաբերվում են սոցիալական նպաստների տրամադրման ընթացակարգերը հեշտացնելուն:

ՀՀ աշխատանքի նախարարության կայքում կարելի է զետեղել անապահով ընտանիքների նպաստի հաշվառման կարգը, որպեսզի ցանկացած մարդ կարողանա հաշվել նպաստի գումարը, հայտարարել է փորձագետը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---