ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են ՀՀ կառավարության ծրագրերի իրականացմանն օժանդակելու պատրաստակամությունը

ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են ՀՀ կառավարության ծրագրերի իրականացմանն օժանդակելու պատրաստակամությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Մարկ Հորթոնին։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։

Հանդիպման ընթացքում կողմերը դրական է գնահատել ԱՄՀ-ի հետ մեր երկրի համագործակցության արդյունքները, շնորհակալություն հայտնել առաքելությանն արդյունավետ աշխատանքի համար։ Զրուցակիցները քննարկել են ԱՄՀ-ի և Հայաստանի կառավարության հետ «Երկարաձգվող ֆինանսավորման և Երկարաձգվող վարկավորման եռամյա ծրագիրը»։ Անդրադարձ է եղել ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված քայլերին ու տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, մասնավորապես` հարկաբյուջետային քաղաքականությանը, գնաճի խնդիրներին, ինչպես նաև տնտեսության զարգացման հեռանկարներին։

ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց կազմակերպության պատրաստակամությունը` հնարավորինս օժանդակել Հայաստանի կառավարության ծրագրերի իրականացմանը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---