Ո՞վ է ֆինանսավորում անկարգությունները Մոսկվայում

Ո՞վ է ֆինանսավորում անկարգությունները Մոսկվայում

PanARMENIAN.Net - Ներկայումս իրադրությունը Մոսկվայում կարելի է որոշ չափով լարված համարել, սակայն բանը չպետք է հասնի բախման: Համենայնդեպս, ոստիկանությունն այս հաշվով հստակ կարգադրություններ է ստացել: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեց Ռուսաստանի հատուկ ծառայություններին առընթեր աղբյուրը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մայրաքաղաքի ոստիկանությանն է հանձնել քարտ-բլանշը, և այդ մասին գիտեն բոլորը` ներառյալ Կիևյան կայարանի մոտ և Լուժնիկներում հավաքվող երկրպագուներն ու «կովկասցիները»: «Տուժածների և բերման ենթարկվածների ինքնությունները ստուգվում են համապատասխան մարմինների կողմից, և հաճախ այն մարդիկ, որոնց մասին խոսում են իբրև տուժածների, պարզապես գոյություն չունեն: Կարծիք կա, որ դեպքերը զարգանում են սոցիալական ցանցերի միջոցով, իսկ այդ ամենի հետևում Անօրինական գաղթականների դեմ շարժում (ԱԳԴՇ) ոչ անհայտ կազմակերպությունն է կանգնած: Միանգամայն հավանական է, որ ակցիաների ֆինանսավորումը նրանք ստանում են տարբեր կենտրոններից, մասնավորապես Մոսկվայում խոսում են անկարգությունների ֆինանսավորմանը Սորոսի Հիմնադրամի և մի քանի այլ կազմակերպությունների մասնակցության մասին»,- նշեց գործակալության զրուցակիցը: Դրա հետ մեկտեղ նա գտնում է, որ ոչ երկրպագուները, որ Կովկասի ներկայացուցիչները բացահայտ հակամարտության չեն գնա, եթե կողմերից մեկը սադրանքի չդիմի: «Բայց, ցավոք, սադրանքներն ամբողջությամբ հնարավոր չէ բացառել»,- ընդգծեց նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---