Մոսկվայում կրկին կռիվ է ծագել կովկասցիների և «սլավոնական արտաքինով մարդկանց» միջև

Մոսկվայում կրկին կռիվ է ծագել կովկասցիների և «սլավոնական արտաքինով մարդկանց» միջև

PanARMENIAN.Net - Կիևյան կայարանի և «Եվրոպական» առևտրի կենտրոնի միջև գտնվող հրապարակում կռիվ է սկսվել սլավոնական արտաքինով մի քանի մարդկանց և երկու հյուսիսկովկասցիների միջև: Վեճի բոլոր մասնակիցները բերման են ենթարկվել, այլ մանրամասներ չեն հաղորդվում: Բացի դրանից իրավապահ մարմինների աշխատակիցներին դիմադրելու համար բերման են ենթարկվել ևս տասը երիտասարդներ, որոնք «Եվրոպականի» մուտքի մոտ հարցազրույց էին տալիս ԶԼՄ-ներին: Ոստիկանության խնդրանքից հետո նրանք հրաժարվել են ցրվել, որից հետո նրանց ուժով են ուղեկցել ավտոբուսներ:

Ընդհանուր առմամբ ոստիկանությունը դեկտեմբերի 15-ին Կիևյան կայարանի մոտ ավելի քան 150 հոգու է բերման ենթարկել: Նրանցից շատերից բռնագրավել են վնասարար, սառը զենք, գազի փոքր բալոններ և էլեկտրոշոկի սարքեր, հայտնել է Մոսկվայի ՆԳՊԿ մամլո ծառայության ղեկավար Վիկտոր Բիրյուկովը: Նա նշել է, որ բերման ենթարկվածների մեծամասնությունը կովկասյան հանրապետություններից են:

Բերման ենթարկում են նաև «Եվրոպականում»: Մասնավորապես, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները առևտրի կենտրոնի երրորդ հարկից կովկասյան արտաքինով 15 երիտասարդների խումբ է դուրս բերել, որոնք նստած էին ռեստորանային հատվածում:

Գործակալությունների գնահատմամբ` կայարանի մոտ գտնվող հրապարակում մոտ 300 հոգի է գտնվում, որոնց թվում կան ինչպես ֆուտբոլի երկրպագուներին նման մարդիկ, այնպես էլ կովկասցիներ: Հրապարակի հսկողությանը 1500 ոստիկան է ուղղվել:

Կիևյան կայարանի դիմաց գտնվող հրապարակը ոչ պաշտոնապես նշվում էր որպես կովկասյան և կենտրոնասիական հանրապետությունների ներկայացուցիչների ակցիայի վայր: Այդ ակցիան պետք է պատասխան դառնար ֆուտբոլի երկրպագուների մասնակցությամբ դեկտեմբերի 11-ին Մանեժյան հրապարակում տեղ գտած «էթնոհանցավորության» դեմ: Չորեքշաբթի օրվա առավոտից հրապարակում էին գտնվում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները և ոստիկանության տասնյակ ավտոմեքենաներ: Խստացվել է նաև իրավակարգի հսկողությունը Մոսկվայի այլ շրջաններում, այդ թվում` Մանեժյան հրապարակում, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---