ԱՄՆ կովկասյան սփյուռքը սատարել է ռուսականին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին կովկասյան սփյուռքի 50 ներկայացուցիչներ Նյու Յորքի կենտրոնում` Թայմս-սքվերում, կազմակերպել են Ռուսաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ համերաշխության ցույց: Ակցիայի ժամանակ ընթերցվել է Կաբարիդինո Բալկարիայի իրավապաշտպան կենտրոնի հայտարարությունը, որում վրդովմունք է արտահայտվել «հակակովկասյան հիտերիայի հետ կապված, որը հրահրվում է որոշ ռուսական ԶԼՄ-ների և առանձին քաղաքական գործիչների կողմից` կապված Մոսկվայի Մանեժի հրապարակում Եգոր Սվիրիդովի մահվան հետ»:

Ցույցի մասնակիցներն անցել են Նյու Յորքի կենտրոնով չերքեզական դրոշներով և Աբխազիայի, Ինգուշեթիայի և Չեչնիայի «եղբայրական ժողովուրդների» դրոշներով: Նրանցից շատերը ձեռքերում պահել են ցուցապաստառներ «արդարություն Ասլան Չերկեսովի համար» պահանջներով և երիտասարդի լուսանկարով, որին Մոսկվայում ձերբակալել են Եգոր Սվիրիդովի մահվան կասկածանքով: Այն հանգամանքը, որ Չերկեսովը ձերբակալումից հետո ազատ է արձակվել, ռուս ազգայնամոլների զանգվածային ելույթների պատճառ է դարձել Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում:

Ցուցարարներին միացել են նաև Վրաստանի և Ղրղզստանի մի քանի քաղաքացիներ: Գեորգի Շենգելյան հայտարարել է, որ եկել է արտահայտելու իր բողոքը «ռուսական ֆաշիզմի» դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---