Գագիկ Մինասյան. Պարտադիր ավտոապահովագրումը նախատեսված է բարեխիղճ քաղաքացիների համար

Գագիկ Մինասյան. Պարտադիր ավտոապահովագրումը նախատեսված է բարեխիղճ քաղաքացիների համար

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը դրական է գնահատում ԱՊՊԱ պայմանագրերեի ստացման հեշտացման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը բնակչության անապահով խավերի համար, մասնավորապես գյուղացիների, որոնք իրենց տրանսպորտային միջոցներից օգտվում են ամսական 2-3 անգամ: «Սակայն այդ քայլերը չեն լուծում ԱՊՊԱ հետ կապված խնդիրները»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է նա:

Դրա հետ կապված` Մարտիրոսյանը նշել է, որ դեկտեմբերի 21-ին նախատեսված ավտոերթի ընթացքում կուսակցությունը ներկայացնելու է այդ հարցերի լուծման իր տարբերակները:

Իր հերթին, ՀՀԿ ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը նշել է, որ օրենքը շոշափում է գրեթե բոլոր քաղաքացիների շահերը, առավել ևս, որ երկրում գրանցված են 400 հազար ավտոտրանսպորտային միջոցներ, և յուրաքանչյուրը կարող է դառնալ ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ: Ավելին, պատգամավորի խոսքերով, պարտադիր ավտոապահովագրումը նախատեսված է բարեխիղճ քաղաքացիների համար: «ԱՊՊԱ ներմուծումն անհրաժեշտ մեխանիզմներ է ստեղծում: Ապահովագրման անհրաժեշտությունը միայն մեր իրողությունը չէ, այդ մասին վկայում է նաև միջազգային փորձը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---