Երեք հայ ուսուցիչներ Մոսկվայում կմասնակցեն «Եվրոպական նորարար ուսուցիչների ֆորումին»

Երեք հայ ուսուցիչներ Մոսկվայում կմասնակցեն «Եվրոպական նորարար ուսուցիչների ֆորումին»

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը` Beeline) աջակցություն ցուցաբերեց «Մայքրոսոֆթ» ընկերության «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում անցկացվող նորարար ուսուցիչների ֆորումին: Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից ուսուցիչները մրցույթին ներկայացրել են ուսման ոլորտում կիրառվելիք նորարարական ծրագրեր: Ընդհանուր առմամբ ներկայացվել է 58 կրթական ծրագիր, որից 20-ն անցել է եզրափակիչ փուլ:

Երևանում կայացած եզրափակչից հետո հեղինակավոր ժյուրին ընտրեց երեք հաղթողների: Հաղթողներին հնարավորություն կընձեռվի մասնակցել «Եվրոպական նորարար ուսուցիչների ֆորումին», որը տեղի կունենա 2011թ-ի մարտի 23-26-ը Մոսկվայում: Նրանք են` Անահիտ Բաղդասարյանը` Վանաձորից, Նարինե Բաղդասարյանը` Երևանից և Գեղամ Սիմոնյանը` Երևանից:

«ԱրմենՏել» ընկերության կողմից հանրահաշվի և երկրաչափության, ինֆորմատիկայի և ֆիզիկայի ոլորտին առնչվող նորարար ծրագրեր ներկայացնող ևս երեք ուսուցիչ պարգևատրվեցին Nokia 5800 հեռախոսներով: Ընկերության կողմից հատուկ մրցանակի արժանացավ նաև Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Հերմինե Ղարագյոզյանը: Եզրափակչի բոլոր հաղթողները ստացան «ԱրմենՏել» ընկերության կողմից հուշանվերներ

«Անհնար է գնհատել այս ծրագրի կարևորությունը, քանի որ հենց ուսուցիչների հովանու ներքո մեծանում և կրթվում է ապագա սերունդը` մեր երեխաները: Նորարար մեթոդների օգտագործումն ուսումնական ծրագրերում կբարձրացնի աշակերտների հետաքրքրությունն ուսումնական ծրագրերի հանդեպ` տեղափոխելով այն որակական նոր հարթակ», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայություն ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Ֆորումի կազմակերպիչներն են Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակը և ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը: Նախորդ տարվա երկու ուսուցիչներ-մրցանակակիրներ ներկայացրեցին Հայաստանը Գերմանիայում կայացած «Եվրոպական Նորարար ուսուցիչների ֆորումին», հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---