«Լոգո» ունիվերսալ համակարգչային ծրագիրը Հայաստանի համար կարժենա 215 հազար դոլար

PanARMENIAN.Net - «Կանադական LCSI ընկերության հետ տևական բանակցություններից հետո, մենք պայմանավորվեցինք, որ 215 հազար դոլարի դիմաց մեզ կտրամադրեն լիցենզիան, որի շնորհիվ հնարավոր կդառնա ծրագրի ներդրումը հայրենական դպրոցներում, ինչպես նաև սփյուռքի հայկական դպրոցներում»,-դեկտեմբերի 17-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Քվանտ» վարժարանի փոխտնօրեն Մասիս Սարգսյանը:

Ըստ նրա, լիցենզիայի ձեռք բերումից 2 տարի անց կանադական LCSI ընկերությունը Հայաստանին կտրամադրի նաև ծրագրի ծածկագիրը: «Ակնկալվում են շատ հետաքրքիր հեռանկարներ, քանի որ ունենալով ծածկագիրը, մենք կկարողանանք ստեղծել մեր ծրագիրը, թարգմանելով այն անգլերեն և հանելով միջազգային շուկա»,-ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ արդեն կան ծրագրեր, ըստ որի «Լոգո» ծրագրի հայկական տարբերակը ենթադրվում է ստեղծել բնագիտության, մաթեմատիկայի ոլորտներում:

«Logo» ծրագրային փաթեթը ժամանակակից համակարգչային ունիվերսալ ուսուցողական միջավայր է, որն ունի լայն աշխարհագրական, անիմացիոն և ծրագրային հնարավորություններ: Փաթեթը նախատեսված է դպրոցահասակ երեխաներին ինֆորմատիկա առարկան դասավանդելու համար և հարմար է օգտագործել այլ առարկաների (երկրաչափություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և այլն) դասավանդման համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---