Տեղեկություններն այն մասին, թե «Արմավիայի» ուղևորները հրաժարվում են մեկնել Մոսկվա, չի համապատասխանում իրականությանը

Տեղեկություններն այն մասին, թե «Արմավիայի» ուղևորները հրաժարվում են մեկնել Մոսկվա, չի համապատասխանում իրականությանը

PanARMENIAN.Net - Սոցիալական ցանցերում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ դեպի Մոսկվա «Արմավիայի» այսօրվա չվերթից օգտվել է ընդամենը 7 ուղևոր, մյուսները վերադարձրել են տոմսերը:

Ընկերության մամլո ծառայությունում հերքել են այդ տեղեկատվությունը: «Բոլոր մոսկովյան չվերթերը կատարվում են ըստ ժամանակացույցի, իսկ տեղեկատվությունն այն մասին, թե այսօր տոմսերի մի մասը վերադարձվել է, չի համապատասխանում իրականությանը»,- PanARMENIAN.Net ին են հաղորդել «Արմավիա» ընկերությունում: Ավելին, ընկերությունը ավելացնում է դեպի Մոսկվա թռիչքների քանակը:

Նշենք, որ նման լուրերի առաջացման պատճառն այն է, որ Մոսկվայում և շրջաններում շարունակվում են հարձակումները ազգամիջյան հողի վրա: Նախօրեին Մոսկվայում սպանվել է Ուզբեկստանի քաղաքացի, իսկ Վիետնամի քաղաքացին դաժան ծեծի է ենթարկվել: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, ազգայնական հողի վրա բախումներին մասնակցում են նույնիսկ երեխաները՝ Դոլգոպրուդնի քաղաքում դպրոցականը դանակահարել է կովկասցի իր համադասարանցուն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---