ANCA-ն ակտիվորեն աշխատում է Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունման ուղղությամբ

ANCA-ն ակտիվորեն աշխատում է Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի վաղը թիվ 252 բանաձևը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին քվեարկության դրվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության մասին Իսրայելի Քնեսեթում, Կիրո Մանոյանն ասել է, որ Իսրայելի օրենսդիր մարմինը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի որ այդ երկրում կա լուրջ ներքին ընդդիմություն այդ հարցում:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---