Երևանում ավելի մեծ պահանջարկ ունեն մանկական գրքերն ու ձեռնարկները, քան՝ գեղարվեստական գրականությունը

Երևանում ավելի մեծ պահանջարկ ունեն մանկական գրքերն ու ձեռնարկները, քան՝ գեղարվեստական գրականությունը

PanARMENIAN.Net - Երևանցիները գնալով ավելի սակավ են ընտրում ընթերցանությունը որպես ժամանցի միջոց: Ինչպես պարզել է PanARMENIAN.Net ի թղթակիցը, 2010թ. Երևանի գրախանութները ավելի քիչ գիրք են վաճառել, քան 2009թ., իսկ 2009թ.՝ քիչ, քան 2008թ.:

Հիմնականում պահանջարկ ունի մանկական գրականությունը (հեքիաթներ, հանրագիտարաններ), ինչպես նաև ձեռնարկները, որոնք անհրաժեշտ են դպրոցականներին: Բացի այդ, պահանջարկ ունեն նաև բառարանները, տարբեր հետազոտությունները, գիտական գրականությունը: Ամենից քիչ է զգացվում գեղարվեստական գրականության պահանջը:

Հարկ է նշել, որ Երևանի բնակչությունն ընթերցում է հիմնականում հայերեն և ոռւսերեն լեզուներով: Հաճախ, հայոց լեզվով գրքերը նույնիսկ զիջում են ռուսերեն հրատարակություններին, քանի որ գիտական և գեղարվեստական գրականության շատ նմուշներ ուղղակի թարգմանված չեն հայերեն:

Չի բացառվում, որ հայ ընթերցողին վանում են նաև գրքերի բարձր գները, որոնք չեն զիջում, օրինակ, Մոսկվայի գներին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---