Էրդողանը նամակ է հղել Օբամային ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկության կապակցությամբ20 դեկտեմբերի 2010 - 21:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային վաղը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հնարավոր քվեարկության կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուն` ելույթ ունենալով երկրի խորհրդարանում: Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ Անկարան հույս ունի, որ ԱՄՆ նախագահն այս անգամ ևս խելամտություն կցուցաբերի 252 բանաձևի հարցում: «Մենք գիտենք, որ վաղը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, հնարավոր է, այդ բանաձևի շուրջ քվեարկություն կայանա: Իմանալով այդ մասին` մենք` մասնավորապես դեսպանը Վաշինգտոնում, ձեռնարկեցինք բոլոր անհրաժեշտ քայլերը: «Մենք այսուհետ թույլ չենք տա, որպեսզի նման բանաձևերը «դամոկլեսյան սրի» պես կախվեն թուրք-ամերիկյան հարաբերությունների գլխավերևում»,- ասել է Դավութօղլուն, գրում է թուրքական Milliyet թերթը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |