Լևոն Զուրաբյան. Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ հայտնվել են կոլապսի առջև

Լևոն Զուրաբյան. Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ հայտնվել են կոլապսի առջև

PanARMENIAN.Net - «Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ հայտնվել են կոլապսի առջև»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Այդ համատեքստում նա անդրադարձել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին Հայաստանի Հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված հոբելյանական նիստում: Զուրաբյանը բավական հետաքրքիր է համարել Սերժ Սարգսյանի ելույթը և այն, որ Հայաստանի նախագան անդրադարձել է կաշառակերությանն ու կոռուպցիային: «Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ նման խնդիրներ կան միայն նախագահության երրորդ տարում»,-ասել է Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա, ՀՀ իշխանությունները գիտակցում են իրենց ձախողման անխուսափելիությունն ու հուսահատ քայլեր են ձեռնարկում՝ շտկելու համար իրավիճակը:

Զուրաբյանն ասել է նաև, որ Հայաստանի նախագահի վերջին ելույթը ավելի շատ ընդդիմադիր գործչի ելույթի էր նման, քան երկրի ղեկավարի:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչ առաջընթաց է գրանցվել 2010թ. ղարաբաղյան կարգավորման գործընթացում՝ Զուրաբյանն ասել է, որ ՀԱԿ-ը Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո արդեն հանդես եկել է հայտարարությամբ, սակայն, նա նշել է, որ գագաթնաժողովն արձանագրեց Հայաստանի պարտությունները, ինչպես նաև դուռ բացեց նոր պարտությունների համար: Անդրադառնալով 2011թ. ակնկալվող առաջընթացին՝ Զուրաբյանն ասել է, որ ՀԱԿ-ն ակնկալում է նոր անհաջողություններ հայկական կողմի համար:

Գնահատելով ՀԱԿ-ի գործունեությունը 2010թ.՝ Զուրաբյանն ասել է, որ, չնայած նրան, որ ընթացիկ տարում երկրում չեն եղել առանձնակի քաղաքական իրադարձություններ, նրանց հաջողվել է ակտիվ պայքար մղել մարդու իրավունքների համար:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---