Դավիթ Բաբայան. Ադրբեջանն ամեն կերպ կխուսափի Արցախի հետ շփումները վերականգնելուց

PanARMENIAN.Net - Վերջերս, ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև մի շարք միջազգային կազմակերպություններ սկսում են լրջորեն դիտարկել ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման հնարավորությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, քանի դեռ չի վերականգնվել բանակցությունների լիարժեք ձևաչափը, չի կարելի խոսել հակամարտության կարգավորման մասին: Նա նշել է, որ ադրբեջանական կողմն ամեն կերպ կխոչընդոտի դրան և կխուսափի շփումների հաստատումից Ղարաբաղի հետ, քանի որ դա կարող է ընկալվել որպես ազգերի ինքնորոշման սկզբունքներն ընդունելու պատրաստակամություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---