ՀՀԿ. Կադրային փոփոխությունները կառավարությունում ամենևին չեն հանգեցնի Հայաստանում իշխանության բուրգի փլուզման

ՀՀԿ. Կադրային փոփոխությունները կառավարությունում ամենևին չեն հանգեցնի Հայաստանում իշխանության բուրգի փլուզման

PanARMENIAN.Net - Կադրային փոփոխությունները կառավարությունում ամենևին չեն հանգեցնի Հայաստանում իշխանության բուրգի փլուզման, հակառակը՝ միայն կամրապնդեն այն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը: Այն հարցին, թե կշարունակվի արդյոք պաշտոնանկությունների շարքը նաև հաջորդ տարի, Նիկոյանը պատասխանել է, որ պաշտոնյաների հեռացումը զբաղեցրած պաշտոններից չի կարող ինքնանպատակ լինել:

«Բնականաբար, բոլոր այն պաշտոնյաները, որոնք կխախտեն օրենքը, մեղսակից կլինեն կոռուպցիային կամ այլ ապօրինի գործողություններին, կազատվեն զբաղեցրած պաշտոններից»,-ասել է Նիկոյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---