Տիգրան Սարգսյան. Հայաստանի ապագան մենք տեսնում ենք որպես գիտելիքահեն հասարակություն և տնտեսություն22 դեկտեմբերի 2010 - 17:15 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ կառավարությունը մի քանի ուղղություններ է նշել ներդրողների համար, և երկրի ապագան մենք տեսնում ենք որպես գիտելիքահեն հասարակություն և տնտեսություն»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԲԿ daily-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, երկիրը չի կարող զարգացնել, օրինակ, մետաղի վրա հիմնված արտադրությունը, ուստի կառավարությունը հիմնվում է մտավոր աշխատանքի վրա: «Դրա համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել կրթության, ինչպես նաև դրա հետ կապված ոլորտների, մասնավորապես, ՏՏ ոլորտի մեջ, որը մեր թիվ մեկ գերակայությունն է: 2009-ին, չնայած լուրջ տնտեսական անկմանը, այդ ոլորտում եղել է 17տոկոս աճ: Երկրում գործում են ավելի քան 200 ընկերություններ արտասահմանյան կապիտալով»,- ասել է վարչապետը; Միաժամանակ նա Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների համար երկրորդ գերակա ուղղությունն անվանել է հումքային պաշարները: Տիգրան Սարգսյանը նշել է, որ համաշխարհային բարենպաստ իրավիճակ է ստեղծվել, և ներդրումներ են կատարվոււմ լեռնահանքային հատվածում, օրինակ, մոլիբդենի, որտեղ առկա է արտահանման պոտենցիալ: Նա նաև հավելել է, որ ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ տարբեր գնահատականներով կազմում են 30-50 տոկոս: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |