Ռիչարդ Կիրակոսյան. 2011թ. բարենպաստ կլինի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման համար23 դեկտեմբերի 2010 - 17:14 AMT PanARMENIAN.Net - «Ցավոք, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին վերջին պահին որոշեց, որ չի դնի 252 բանաձևը քվեարկության, թեև խոստացել էր: Սակայն, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կրկին կմտնի Կոնգրես, և ես կարծում եմ, այս անգամ շանսերն ավելի մեծ կլինեն»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Կոնգրեսի նոր կազմը նախորդից ուժեղ կլինի, իսկ 2011թ. բարենպաստ կլինի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման համար: «Նոր Կոնգրեսում բանաձևին կսատարեն ոչ միայն հունական ու կիպրոսյան լոբբիները, որոնք ավանդաբար համագործակցում են հայկական լոբբիի հետ, այլ նաև, ինչը շատ կարևոր է, հրեական լոբբին, ինչը ավելացնում է մեր շանսերը: Նոր գումարման Ներկայացուցիչների պալատի մթնոլորտը հակաթուրքական է լինելու: Ինչ վերաբերում է նոր խոսնակ Ջոն Բեյնորին, ապա նա ոչ թե հայերի դեմ է տրամադրված, այլ թուրքամետ է: Սակայն, ես կարծում եմ, որ նա կփոխի իր դիրքորոշումը»,-ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն կարող է պատժել Թուրքիային, ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դա վատագույնն է, ինչ կարող է տեղի ունենալ Թուրքիայի համար: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |