Մեհմետ Ալի Բիրանդ. Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիան մի կերպ փրկվեց ինքնագոլից

Մեհմետ Ալի Բիրանդ. Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիան մի կերպ փրկվեց ինքնագոլից

PanARMENIAN.Net - «Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիան մի կերպ փրկվեց ինքնագոլից: Օբամայի վարչակազմի կողմից ճնշման և հրեական լոբբիի սպասված, բայց այդպես էլ չցուցաբերված աջակցության պատճառով գնդակը դուրս մնաց խաղադաշտից: Սակայն ապրիլին օրակարգում նոր բանաձև կհայտնվի: Եթե այն էլ չհաստատվի, ապա հաջորդ տարի կհայտնվի մեկ այլը: Եվ այդպես մինչև 2015 թվականը` մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը»,- գրում է CNN-Turk-ի գլխավոր խմբագիր, թուրք վերլուծաբան Մեհմետ Ալի Բիրանդը: Նրա կարծիքով` ստեղծված իրադրությունից միակ փրկությունը հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացի վերսկսումն է:

«Սակայն այդ Արձանագրությունները, եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք, չեն վավերացվել հենց Անկարայի պատճառով: Կամ մեր արտգործնախարարությունը չկարողացավ լավ պարզաբանել իրավիճակն ադրբեջանցիներին, կամ էլ մեր ադրբեջանցի եղբայրները ուշադրություն չդարձրեցին և լուրջ չընդունեցին ամեն ինչ, սակայն երբ բանը հասավ Արձանագրությունների ստորագրմանը, նրանք սթափվեցին: Թուրքիան չկարողացավ կոտրել Ալիևին և խոնարհվեց Բաքվի առջև: Կարճ ասած` Անկարան այժմ շատ է ափսոսում: Ու քանի դեռ հայ-թուրքական Արձանագրությունները չեն վերածնվել, փակուղուց պարզապես անհնար է դուրս գալ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---