Թուրքիայի նախագահն իր երկրի քաղաքացիներին շնորհավորել է Սուրբ Ծննդյան առթիվ

Թուրքիայի նախագահն իր երկրի քաղաքացիներին շնորհավորել է Սուրբ Ծննդյան առթիվ

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Սուրբ Ծննդյան կապակցությամբ ուղերձում ընդգծել է, որ երկրի բոլոր քաղաքացիները, որոնք ընդհանուր ուրախություն և հույսեր են կիսում, անկախ իրենց ծագումից և դավանանքից, հավասարապես հանրապետության ու ազգի անքակտելի մասն են կազմում:

Գյուլը, մասնավորապես, նշել է հետևյալը. «Ողջ պատմության ընթացքում մեր ազգը միասնական է եղել` դրսևորելով հանդուրժողականություն, միմյանց հանդեպ հարգանք, և հենց դա է կազմում Թուրքիայի Հանրապետության հիմքը»:

Այնուհետև պետության ղեկավարն իր ուղերձում մատնանշել է, որ Թուրքիան, ինչպես և անցյալում, օգտագործելով կուտակված փորձը, կշարունակի ներդրումներ կատարել տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության հաստատման գործում` ընդգծելով, որ Թուրքիան հետագայում ևս կսատարի միջմշակութային ու միջկրոնական երկխոսության հաստատմանն ուղղված ջանքերը:

Նա հիշեցրել է նաև, որ յուրաքանչյուր քաղաքացու առաջնահերթ պատասխանատվությունը համամարդկային արժեքների, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, գենդերային հավասարությունը և իրավունքի գերակայությունը, ինչպես նաև թուրք ժողովրդին հատուկ արժեքների պաշտպանությունն ու զարգացումն է, հաղորդում է TRT-Russian-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---