Մոսկվայում ընթանում է ցույց` ուղղված այլատյացության դեմ

Մոսկվայում ընթանում է ցույց` ուղղված այլատյացության դեմ

PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայում Պուշկինյան հրապարակում ընթանում է «Մոսկվան բոլորի համար է» ցույցը, որի մասնակիցները բողոքում են քաղաքում վերջերս կատարված անկարգությունների և ազգայնամոլների ելույթների դեմ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ոստիկանների գնահատականով, հրապարակում հավաքվել է մի քանի հարյուր մարդ: Մոսկվայի Ներքին գործերի գլխավոր վարչությունը հայտնել է, որ ցույցի մասնակիցների թիվը չի գերազանցում 1,5 հազարը:

«Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր մտադիր չեն հաշտվել Մոսկվայում դեկտեմբերի 11-ին և 15-ին տեղի ունեցած դեպքերի հետ: Ես կարծում եմ, որ Մոսկվայում անկարգությունների պատճառը դարձել է կուտակված թարախը, որը դուրս է ժայթքել»,- հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից մեկը` գրող Վիկտոր Շենդերովիչը:

Պուշկինյան հրապարակում տեղադրվել են մետաղ որոնող սարքեր, մարդկանց զննում է ոստիկանությունը: Մոտակա փողոցներում կանգ են առել ոստիկանների և ներքին զորքերի զինծառայողների ավելի քան տասնյակ ավտոբուսներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---