Circle.am-ում գրանցված կայքերի 51% գտնվում է .am դոմենային գոտում27 դեկտեմբերի 2010 - 21:21 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների տվյալների համաձայն, Circle.am-ում գրանցված կայքերի 51% գտնվում է .am դոմենային գոտում: Ամռան տվյալների համեմատ այս ցուցանիշը չի փոփոխվել: Այդ միջոցին, ինչպես հաղորդվում է Circle.am-ի և «Բիզնես 24»-ի կողմից 2010 թվականի աշնան արդյունքներով պատրաստված «Ինտերնետը Հայաստանում» զեկույցում, .com դոմենային գոտում գրանցված կայքերի ցուցանիշն ամռան համեմատ աճել է 1 տոկոսային կետով և կազմել 30%, միևնույն ժամանակահատվածում .ru դոմենային գոտում գրանցված կայքերի ցուցանիշը նվազել է 1 տոկոսային կետով և կազմել 7%: .net դոմենային գոտում գրանցված կայքերի ցուցանիշը չի փոփոխվել և կրկին կազմել է 3%, մնացած դոմենային գոտիներին բաժին է ընկնում գրանցված կայքերի 9%-ը: Circle.am-ում գրանցված կայքերի տեղաբաշխվածությունն ըստ երկրների հետևյալն է` ԱՄՆ - 57.09% (898 կայք), Հայաստան - 19.58% (308), Ռուսաստան - 9.47% (149), Մեծ Բրիտանիա - 5.21% (82), Կանադա -2.86% (45), Գերմանիա - 1.72% (27), Նիդերլանդներ - 1.4% (22), Ուկրաինա - 0.64% (10), Ֆրանսիա - 0.57% (9), Իռլանդիա - 0.32% (5), Լատվիա - 0.19% (3), Վրաստան, Դանիա, Իտալիա, Շվեցիա - 0.13-ական տոկոս (2), Հունաստան, Իսպանիա, Կորեա, Լեհաստան, Չեխիա, Շվեյցարիա, Էստոնիա - 0.06-ական տոկոս (1): Վերլուծաբանների կարծիքով` նույն գնային միջակայքում առաջարկվող ամերիկյան և հայաստանյան վիրտուալ հոսթինգի ծառայությունների համեմատությունը Հայաստանի օգտին չէ: Հայաստանյան պրովայդերի արժեքը` 10 դոլար/ամիս է, տրաֆիկը` 1 տերաբայթ, տարածքը` 500 մեգաբայթ, փոքր քանակությամբ հավելյալ անվճար ծառայություններ: Ամերիկյան պրովայդերի դեպքում արժեքը կազմում է 8 դոլար/ամիս, տրաֆիկը` անսահմանափակ, տարածքը` 600 գիգաբայթ, մեծ քանակությամբ հավելյալ անվճար ծառայություններ: Սպասարկման, տեխնիկական աջակցության, կապուղիների տարողության առումներով նույնպես հայաստանյան ընկերությունները զիջում են իրենց արտասահմանյան գործընկերներին: Արտասահմանում վիրտուալ սերվերի աշխատանքի խափանման դեպքում պրովայդերը խնդիրը լուծում է հաշված րոպեների ընթացքում, մինչդեռ Հայաստանում ժամը 18.00-ից հետո գործնականում անհնար է ստանալ անգամ տարրական հարցերին վերաբերող պատասխաններ: Circle.am-ը հայկական ինտերնետի առաջատար վարկանիշային համակարգ է: Circle.am-ում են գրանցված հայկական կայքերի 38-43%, սակայն եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ համակարգում գրանցված են հայկական ինտերնետի առաջատար կայքերի բացարձակ մեծամասնությունը, ապա ստացվում է, որ Circle.am համակարգի միջոցով հաշվարկվում է հայկական կայքերի այցելությունների 80-90%-ը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |