2011 թվականին Հայաստանի պետական պարտքը կհասնի $3,7 մլրդ

PanARMENIAN.Net - Չնայած, որ 2009 թվականի ընթացքում Հայաստանը կրկնապատկեց իր պետական պարտքը, այն հասցնելով $3 մլրդ, այնուամենայնիվ, նա գտնվում է պարտքի միջին բեռով երկրների շարքում: Այդ մասին դեկտեմբերի 28-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց ՀՀ խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` ամփոփելով տարվա արդյունքները: Ըստ նրա, 2010թ. ՀՀ պետպարտքը կազմել է $3,3 մլրդ, իսկ 2011թ.՝ այն կհասնի $3,7 մլրդ: «ՀՆԱ նկատմամբ պետական պարտքի հարաբերությունը մեզ մոտ մոտենում է 47%-ի»,- նշեց նա: Ընդ որում` պատգամավորն ընդգծեց, որ ինքը ռիսկեր չի տեսնում պետական պարտքի սպասարկման հարցում:

Նրա խոսքով` ճգնաժամի ժամանակ ՀՀ կառավարությունը մտադրված կերպով գնաց պետական պարտքի ավելացման` պետական ծախսերը կրճատելու և սոցիալական ծրագրեր իրականացնելու նխատակով: «Մենք տնտեսական աճ չէինք ունենա, եթե չներգրավեինք այդ միջոցները»,- ընդգծեց նա:

Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի ՆՀԱ աճն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 2,6%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---