2010 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 33.8%-ով

2010 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 33.8%-ով

PanARMENIAN.Net - 2010 թ. Հայաստանում հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվել է 11,3 մլն լիտր կոնյակ, ինչը 33.8%-ով ավելի է 2009 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդում է, որ այդ նույն ժամանակահատվածում երկրում արտադրվել է 9,1 մլն լիտր օղի, ինչը 20.8% -ով պակաս է 2009 թ. հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշից:

Բացի այդ, 2010 թ. հունվար-նոյեմբերին արտադրվել է 4,2 մլն լիտր գինի` 2009 թ. նույն ժամանակահատվածի 3,5 մլն լիտրի փոխարեն (18%-ով ավելի):

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում երկրում արտադրվել է 14,7 մլն լիտր գարեջուր, ինչը 42%-ով ավելի է 2009 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվածից: Շամպայն գինիների արտադրությունն ավելացել է 64.7%-ով` կազմելով 408,9 հազ. լիտր:

Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է 2%-ով` կազմելով 32,9 մլն լիտր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---