Ֆրանսիան ու Գերմանիան իսլամը սպառնալիք են համարում ազգային ինքնությանը 7 հունվարի 2011 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Միլիոնավոր ֆրանսիացիներ ու գերմանացիներ իսլամը սպառնալիք են համարում ազգային ինքնությանը: Այդ մասին են վկայում Ֆրանսիայում և Գերմանիայում IFOP ընկերության կողմից անցկացված վերջին հարցման արդյունքները: Ըստ հարցման արդյունքների, ֆրանսիացիաների 68 տոկոսը և գերմանացիների 75 տոկոսը գտնում են, որ մահմեդականներին չի հաջողվել ինտեգրվել արևմտյան հանրությանը, իսկ մոտ 40 տոկոսը վստահ է, որ իսլամի հետևորդները սպառնալիք են ներկայացնում իրենց ազգային ինքնությանը: IFOP ընկերության ներկայացուցիչ Ժերոմ Ֆուրկիեն նշում է, որ խոսքը ոչ թե անվտանգության սպառնալիքի կամ գործազրկության մակարդակի մասին է: Հարցման մասնակիցներին ամենից շատ հուզում է իրենց ազգային ինքնության պահպանումը: Հետազոտման արդյունքում հարցման է ենթարկվել 1 600 չափահաս մարդ՝ 800-ական յուրաքանչյուր երկրից, հաղորդում է newsru.co.il-ը: Ֆրանսիայում բնակվում է 6 մլն մահմեդական, որոնց մեծ մասը Հյուսիսային Աֆրիկայի երկրներից է, Գերմանիայում՝ մոտ 4,5 մլն մահմեդական, որոնցից 2 մլն նախորդ դարի 60-ականներին այստեղ տեղափոխված թուրքերն են ու նրանց սերունդը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |