Հայաստանում հայտնաբերվել է 6000 տարեկան գինու արտադրամաս

Հայաստանում հայտնաբերվել է 6000 տարեկան գինու արտադրամաս

PanARMENIAN.Net - Հայաստանում հայտնաբերվել են գինուստեղծման և պահպանման համար անհրաժեշտ հնագույն պարագաներ, որոնք մոտ 6000 տարեկան են: Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) հնագետները ՀՀ Վայոց ձորի Արենիի քարանձավներում հայտնաբերել են խաղողի մամլիչ, խաղողի կորիզների մնացորդներ, գինու կարասներ, ինչպես նաև պնակներ, որոնք հայտնաբերվել են քարանձավում գտնվող դամբարանների հարևանությամբ:

«Մենք գտնում ենք, որ գինին այստեղ պատրաստվել է ծիսակատարությունների համար: Սակայն, այս տարածքում բնակվող մարդիկ, հավանաբար, զբաղվել են գինեգործությամբ»,-հայտարարել է Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, Արենիի հնագիտական գիտարշավի ղեկավար Գրիգորի Արեշյանը: Ըստ պրոֆեսորի, մինչ օրս հայտնաբերված գինու անոթներն ու գինու պատրաստման համար նախատեսված սարքերը թվագրվում էին մ.թ.ա 4000 թ., գրում է USA Today թերթը:

Հարկ է նշել, որ այդ հնագիտական հայտնագործության մասին գրում են The New-York Times-ը, The Washington Post-ը, Wall Street Journal-ը, National Geographic-ը, BBC-ին, Reuters-ը և միջազգային այլ պարբերականներ:

Հիշեցնենք, որ 2010թ. հուլիսին Գրիգորի Արեշյանը հայտնել էր, որ քարանձավում հայտնաբերվել են նաև ճզմած խաղողի մնացորդներ: «Կարելի է հանգել այն եզրակացության, որ քարանձավում խաղող են ճզմել, իսկ գինին պահել են կարասներում , որոնք թաղվել են հողի մեջ հենց քարանձավում: Եթե մեզ հաջողվի դա ապացուցել, ապա դա կլինի գինու պատրաստման ամենահին ցիկլը աշխարհում»,-ասել էր հնագետը:

Հնագիտական աշխատանքերն Արենիի քանաձավում տարվում են 2007 թվականից: Նախնական հետախուզման արդյունքում հաջողվեց պարզել, որ քարանձավում կա էնեոլիթիկ դարաշրջանի 5-6 շերտ, որոնց խորությունը 4 մետրից ավելի է (ռադիոածխաջրածնային թվագրությամբ 4300-3500 թթ. մ.թ.ա):

2010 թվականի ապրիլին նույն քարանձավում հայտնաբերվեց էնեոլիթի դարաշրջանի ամենահին կոշիկը (տրեխը), որը թվագրվում է 3600-3500թթ. մ.թ.ա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---