Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ն անդրկուլիսյան բանակցություններ չի վարում Իրանի հետ

Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ն անդրկուլիսյան բանակցություններ չի վարում Իրանի հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն անդրկուլիսյան բանակցություններ չի վարում Իրանի հետ: Այդ մասին հայտարարել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը շրջագայություն է կատարում Մերձավոր Արևելքում: «Ոչ մի ոչ պաշտոնական կանալ, ոչ մի գործարք, ոչ մի պայմանավորվածություն: Երբ իշխանության եկավ նախագահ Օբաման, մենք պարզ հասկացրեցինք, որ պատրաստ ենք համագործակցել Իրանի հետ: Այդ նրանք ցանկություն չունեցան համագործակցել: Եթե այնուամենայնիվ, Իրանը նման ցանկություն հայտնի, ապա ԱՄՆ-ն կտեղեկացնի այդ մասին հանրությանը, քանի որ կարևոր է առավել կայունության և կանխատեսելիության հասնել տարածաշրջանում Թեհրանի վարքագծի առումով»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը Al Arabia հեռուստաալիքին:

Միացյալ Արաբական Էմիրություններ, Օման և Քաթար այցի ժամանակ Քլինթոնը համոզում է այդ պետությունների պաշտոնական անձանց, որ անհրաժեշտ է պահպանել տնտեսական ճնշումն Իրանի հանդեպ, որպեսզի նա հրաժարվի իր միջուկային հավակնություններից: Խոստովանելով, որ միջազգային պատժամիջոցների ռեժիմը Իրանի հանդեպ լիովին չի պահպանվում Պարսից ծոցի երկրների կողմից, ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, գրանցել է լուրջ առաջընթաց այդ հարցում: «Ես ցանկանում եմ ընդգծել, որ մեր նպատակն է, որպեսզի Իրանը լինի միջազգային հանրության անդամ, որը հեղինակություն կվայելի ու կպատասխանի իր ժողովրդի ակնկալիքներին»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---