Հայաստանում խստացվելու է հարկադրումը բնօգտագործման ոլորտում12 հունվարի 2011 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկն (ՀԲ) աջակցելու է Հայաստանի կառավարությանը «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցում, լրագրողներին ասել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին: «Լեռնահանքային ոլորտը պարունակում է «հեշտ հասանելի պտուղներ» և տնտեսության դիվերսիֆիկացիայի ու արտահանումից եկամուտներ ձևավորելու համար կարևոր աղբյուր է: Ոլորտը նաև ստեղծում է լրացուցիչ աշխատատեղեր և հարկաբյուջետային եկամուտներ»,- ասել է նա: Միաժամանակ փորձագետը կարծում է, որ Հայաստանում գործող չափանիշները որոշակի մարտահրավերներ են ստեղծում` կապված շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական հաշվետվողականության, ինչպես նաև հարկային ռեժիմի հետ: Իր հերթին, ՀԲ երևանյան գրասենյակի տնտեսագետ Գոհար Գյուլումյանը պարզաբանել է, որ փոփոխություններն օրենսդրությունում ենթադրում են հարկադրման խստացում: «Ավելանալու են բազային վճարումները բնօգտագործման համար, և տվյալ պահին ՀՀ խորհրդարանում քննարկվում է հարցը, թե որքան են դրանք ավելանալու` 2 կամ 3 անգամ»,- ասել է նա: Գոհար Գյուլումյանը նաև հաղորդել է, որ հաստատվելու է ֆիքսված վճարումների սանդղակ, որը թույլ է տալու ավելացնել հարկադրումը միջազգային գներին զուգահեռ հումքի արդյունահանման համար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |