«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունում 2011-ի 11 օրում գրանցվել է 234 ապահովագրական պատահար

«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունում 2011-ի 11 օրում գրանցվել է 234 ապահովագրական պատահար

PanARMENIAN.Net - «Ռոսգոսստրախ Արմենիա» ՓԲԸ-ն իրականացրել է պարտադիր ապահովագրության գծով առաջին հատուցումների վճարումները: Առաջին հերթին վճարվել են համաձայնեցված հայտարարագրով հատուցումները, այսինքն պարզեցված սխեմայով, որի դեպքում անհրաժեշտ չէ ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր: Համաձայնեցված հայտարարագրով վճարվող գումարի առավելագույն չափը կազմում է 200 000 դրամ, նվազագույն վճարված հատուցումը կազմել է 30 000 դրամ:

Ապահովագրված անձանց գերակշռող մեծամասնությունը նախընտրել է հատուցումը ստանալ կանխիկ դրամական միջոցներով: Ապահովագրված ավտոմոքենաներից հինգն ուղարկվել են վերանորոգման «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության հետ պայմանագրային հիմքերով համագործակցող կազմակերպություններ: Առաջին ապահովագրական պատահարը «Ռոսգոսստրախ Արմենիա» շուրջօրյա գործող կենտրոնում արձանագրվել է հունվարի 1-ին, կեսգիշերից մեկ ժամ անց: Տարվա սկզբի անցած 11 օրվա ընթացքում սպասարկվել է 814 զանգ` միջինը օրական 74 զանգ, գրանցվել է 234 ապահովագրական պատահար` միջինը օրական 21 ՃՏՊ:

Հայտերի առավելագույն քանակն արձանագրվել է հունվարի 1-ին (35 ՃՏՊ) և հունվարի 11-ին (49 ՃՏՊ): Ապահովագրական պատահարները ցերեկային ժամերին տեղի են ունեցել 4 անգամ ավելի հաճախ, քան գիշերային (համապատասխանաբար 189 և 45): Բացի այդ, նկատվել է հետաքրքիր փաստ. Սուրբ Ծննդյան գիշերը միակն էր, երբ ընկերությունում չի արձանագրվել ոչ մի պատահար:

ԱՊՊԱ պայմանների համաձայն, համաձայնեցված հայտարարագիրը լրացվում է կողմերի համաձայնության գալու դեպքում և ապահովագրական ընկերության նախնական համաձայնության առկայության դեպքում, եթե գույքին պատճառված վնասի չափը չի գերազանցում 200 000 ՀՀ դրամ:

Ապահովագրության և մասնավորապես ապահովագրական հատուցումների կարգավորման հետ կապված ցանկացած հարցերով ՀՀ քաղաքացիները կարող են դիմել 31-10-10 շուրջօրյա հեռախոսահամարով՝ ներառյալ հանգստյան օրերը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---