Ադրբեջանը կարտադրի պաշտպանական նշանակության 86 տեսակի սարքավորում

Ադրբեջանը կարտադրի պաշտպանական նշանակության 86 տեսակի սարքավորում

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարում Ադրբեջանի ռազմական նշանակության ձեռնարկություններում նախատեսվում է արտադրել և փորձարկել պաշտպանական նշանակության 86 տեսակի արտադրանք: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:

Նախարարը նշել է, որ 2011թ. նախատեսվում է 2010թ. համեմատ ավելի քան 4 անգամ ավելացնել պաշտպանական նշանակության արտադրանքի ծավալները և 15 տոկով նորացնել տեսականին:

Խորհրդակցության ժամանակ Ջամալովը հանձնարարել է նոր տեխնոլոգիաներով ու սարքավորումներով հագեցնել նախարարության ենթակայության տակ գտնվող ձեռնարկությունները՝ կատարելու համար 2011թ. ծրագիրը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործոկալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---