Անորակ ապրանքի համար հայ տնտեսվարող սուբյեկտները տուգանվում են 50-100 հազար դրամի չափով

PanARMENIAN.Net - Հայաստանում սննդամթերքի անվտանգության ապահովման հետ կապված բոլոր հարցերով զբաղվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության պետտեսչության գլխավոր մասնագետ Իննա Կոջոյանը, ողջ գործընթացը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2007թ. որոշմամբ, որտեղ որոշված է ժամկետանց և անորակ ապրանքների ոչնչացման կարգը, լաբորատոր փորձաքննության արդյունքները ստանալու կարգը, ինչպես նաև պատժի և այդ ապրանքը վաճառքից հանելու կարգը: Մասնավորապես, Իննա Կոջոյանը հաղորդել է, որ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ինչպես ներկրողների, այնպես էլ դրանց իրացմամբ զբաղվող ընկերության ներկայացրած տուգանքը կազմում է 50-100 հազար դրամ:

Նա հավաստիացրել է, որ տարեց տարի առևտրի կետերում կրճատվում են ժամկետանց և անորակ ապրանքներ հայտնաբերելու դեպքերը:

ՀԲ-ի «Պայքար թռչնագրիպի դեմ» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել սահմանային վերահսկողության կետի բացումը հայ-իրանական սահմանում՝ Մեղրի քաղաքում:

Բացման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը ու Հայաստանում ՀԲ գրասենյակի ղեկավար Ժան Միշել Ապին:

Սահմանակետի շենքի շինարարության համար ներդրվել է 844,5 հազար դոլար: Անցակետը կապահովվի լաբորատորիաներով, հագեցած է աշխատանքային կաբինետներով, մթերքի անվտանգության վերահսկողության ծառայությամբ, ինչպես նաև պահեստային տարածքներ ունի ստուգման ենթակա ապրանքների համար: Շենքում ստեղծված պայմանները թույլ են տալիս ստուգել կենդանիների և մթերքի ցանկացած քանակ, ինչը թույլ կտա կանխել վարակված ապրանքների և կենդանիների մուտքը երկիր:

Երևանի Էրեբունի համայնքում գտնվող կենտրոնական անասնաբուժական լաբորատորիայի բացմանը։ Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոնը վերակառուցվել է «Հայաստանին հինգ տարի կպահանջվի եվրոպացի գործընկերների հետ համագործակցության համար, հավաստագրում անցնելու և համաշխարհային ճանաչում ստանալու նպատակով, ինչը թույլ կտա մեր արտադրողներին, ունենալով կենտրոնի եզրակացությունը, դուրս գալ միջազգային շուկա: Դա շատ կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման համար, այդ թվում արդյունաբերության ու գյուղատնտեսության համար»,-ասել է վարչապետը: Վարչապետը նշել է նաև, որ երկրում արվել է առաջին քայլը հանրապետությունում թունավորումների դեպքերին օպերատիվ արձագանքման համար, ինչը թույլ կտա կանխարգելիչ միջոցառումներ մշակել նման ռիսկերի նվազեցման համար:

Այն լիովին համապատասխանում է կենսաբանական անվտանգության երկրորդ կարգի լաբորատորիայի և հավաստագրման միջազգային չափորոշիչներին։ Լաբորատորիայի գործունեության երկակի ուղղվածությունը` սննդի անվտանգության և անասնաբուժական հիվանդությունների ախտորոշում, հնարավորություն է տալիս անհրաժեշտ թեստերի միջոցով հայտնաբերել կենդանիների և սննդի մեջ առկա ամենավտանգավոր ախտածին նյութերը։ Համաձայն հավատարմագրման պահանջների` ներդրվել է որակի վերահսկողության համակարգը։ Կենտրոնին տեխնիկական օժանդակություն և անհրաժեշտ սարքավորումներ են տրամադրել Հունաստանի կառավարությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, ԱՄՆ Պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալությունը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---