ՀՀ ֆինանսների նախարարություն. 2010թ. արդյունքներով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի շուրջ 2892 ԱՄՆ դոլար

ՀՀ ֆինանսների նախարարություն. 2010թ. արդյունքներով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի շուրջ 2892 ԱՄՆ դոլար

PanARMENIAN.Net - 2010թ. տնտեսական աճը ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով կկազմի շուրջ 2.6 տոկոս, իսկ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը` 110.5 տոկոս, ասվում է նախարարության տարեկան հաշվետվության մեջ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2010թ. արդյունքներով կկազմի շուրջ 2892 ԱՄՆ դոլար:

2010թ. արդյունքներով ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը տնտեսական աճին ամենամեծ նպաստումը կունենան (համապատասխանաբար` 2 և 1.3 տոկոսային կետ): Տնտեսական անկում կնկատվի միայն գյուղատնտեսության ոլորտում (բացասական նպաստումը տնտեսական աճին` շուրջ 2.4 տոկոսային կետ):

2010թ. պետական բյուջեի եկամուտները (առանց դրամաշնորհային ծրագրերով ստացված միջոցների և արտաբյուջեի) կազմել է 733.4 մլրդ. դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով ` 11.6 տոկոսով: 2010թ. պետական բյուջեի ընդամենը ծախսերը (առանց արտաքին աղբյուրներից ստացված վարկային և դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների և արտաբյուջեի կազմել է 835.4 մլրդ դրամ` նախատեսված 850.4 մլրդ դրամի դիմաց, կամ ֆինանսավորման կատարողականը կազմել է 98 տոկոս:

Պետական բյուջեի պակասուրդը (առանց դրամաշնորհային, վարկային ծրագրերի և արտաբյուջեի) 2010թ. արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի 2.9 տոկոսը` նախորդ տարում գրանցված 4.8 տոկոսի դիմաց: Ըստ գանհատականների պակասուրդը ներառյալ դրամաշնորհային, վարկային ծրագրերը կկազմի 5 տոկոս, նախորդ տարվա 7.7 տոկոսի և նախատեսված 6 տոկոսի դիմաց:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---